top of page

OSFED

Երբ ախտանիշները չեն համապատասխանում նանորեքսիա- բուլիմիա- գերս սննդային խանգարումներից որևէ մեկի հստակ ախտանիշներին, այս դեպքում  կարող է ախտորոշվել «Այլ հստակեցված սննդային վարքի խանգարում» (OSFED):

 

OSFED-ն ավելի հաճախ է ախտորոշվում, քան այլ սննդային խանգարումները: Այն հանդիպում է բոլոր տարիքի և սեռի մարդկանց մոտ և հանդիսանում է սննդային վարքի ամենատարածված խանգարումներից մեկը:

OSFED-ի օրինակներ

Ըստ Սննդային Վարքի Խանգարումների Ազգային Ասոցիացիայի՝ OSFED ունեցող անձը պետք է ունենա «կլինիկական զգալի անհանգստություն և խանգարումներ, բայց չհամապատասխանի խանգարումներից որևէ մեկի լիարժեք չափանիշներին»։ Ահա մի քանի օրինակներ, թե ինչպես կարող է OSFED-ը ձևավորվել.

 

  • Նյարդային բուլիմիա (ցածր հաճախականությամբ և/կամ սահմանափակ տևողությամբ). անհատը համապատասխանում է բուլիմիայի չափանիշներին, բայց խանգարումն ավելի ցածր հաճախականությամբ և/կամ սահմանափակ ժամանակով է դրսևորվում:

  • Գերսնման խանգարում (ցածր հաճախականությամբ և/կամ սահմանափակ տևողությամբ). անհատը համապատասխանում է գերսման չափանիշներին, բայց խանգարումն ավելի ցածր հաճախականությամբ և/կամ սահմանափակ ժամանակով է դրսևորվում:

  • Ատիպիկ նյարդային անորեքսիա. անհատն ունի սահմանափակող սննդի ընդունման  խանգարման և անորեքսիայի ախտանիշներ, սակայն չի համապատասխանում ցածր քաշի չափանիշներին:

  • Փսխման խանգարում. մարդն ունենում է փսխման հաճախակի դեպքեր՝ առանց գերսնման խանգարում ունենալու:

  • Գիշերային սնման համախտանիշ. անձը ունենում է գիշերները սնվելու հաճախակի դեպքեր:

 

Սրանք ընդամենը մի քանի օրինակներ են, քանի որ մարդու մոտ OSFED-ը կարող է շատ այլ ձևերով ներկայանալ: Եթե մարդը չի համապատասխանում մեկ այլ սննդային խանգարման չափանիշներին, ինչպիսիք են գերսնման խանգարումը, բուլիմիան կամ անորեքսիան, նա կարող է ախտորոշվել OSFED-ով:

Ֆիզիկական ախտանիշները

 

  • Մարմնի քաշի տատանումներ, մարմնի քաշի զգալի կորուստ կամ ավելացում
     

  • Կանանց մոտ դաշտանի բացակայություն կամ դաշտանային ցիկլի փոփոխություն
     

  • Սովորականից ավելի հաճախ հիվանդանալը։ Սա իմունային համակարգի խանգարման հնարավոր նշան է, ինչը ցույց է տալիս սննդային վարքի խանգարմն առկայություն
     

  • Հաճախակի փսխումից առաջացած վնասվածքներ, ինչպիսիք են այտերի և ծնոտի շուրջ այտուցը, վնասված ատամները և բերանի տհաճ հոտը
     

  • Ուշագնացություն կամ գլխապտույտ

Հոգեբանական ախտանիշները

 

  • Մտազբաղություն սնվելով, դիետաներով, վարժություններով և մարմնի պատկերով
     

  • Զգայունություն սնման, դիետաների, վարժությունների կամ մարմնի պատկերի վերաբերյալ մեկնաբանությունների նկատմամբ
     

  • Ամոթի, մեղքի և զզվանքի զգացում, հատկապես սննդի ընդունումից հետո
     

  • Անհանգստության կամ դյուրագրգռության աճ ճաշի ժամանակ
     

  • Մարմնի պատկերի աղավաղում, մարմնի չափից, ձևից կամ որոշակի մասերից դժգոհություն
     

  • Ցածր ինքնագնահատական, դեպրեսիա, անհանգստություն, սուիցիդալ մտքեր

Վարքագծային ախտանիշներ

 

  • Դիետայի վարքագիծ – դիետա պահել, կիլոգրամներ/կալորիաներ հաշվել, նոր սննդային ալերգիայի մասին հայտնել և խուսափել սննդային խմբերից՝ ասելով, որ իրենք կերել են, այն դեպքում, որ չեն կերել:

  • Սոցիալապես հեռվանալ և/կամ չզբաղվել նախկինում սիրելի գործունեությամբ

  • Սնվել միայնակ կամ թաքուն, ուտելու ընթացքում խուսափել մարդկանցից

  • Սնունդը թաքցնել կամ կուտակել

  • Ինքնաբերաբար առաջացած փսխումներ

  • Սնունդը ծամել և թքել

  • Հաճախակի այցեր զուգարան սնվելու ընթացքում կամ դրանից հետո

  • Սննդի պատրաստման նկատմամբ հետաքրքրության ավելացում, օրինակ՝ պլանավորել, գնել և պատրաստել ուտելիք ուրիշների համար, բայց վերջում իրենք չուտեն

  • Սննդի շուրջ մոլուցքի նմանվող սովորություններ, օրինակ՝ ուտելիքը շատ փոքր կտորների բաժանել կամ շատ դանդաղ ուտել

  • Հարկադիր մարզանքներ, նույնիսկ վատառողջ կամ վնասված վիճակում

  • Լուծողականների կամ ախորժակը ճնշող միջոցների օգտագործում

  • Մարմնի պատկերի հետ կապված վարքագիծ – անընդհատ ստուգել իրեն հայելու մեջ, սեղմել մարմնի տարբեր մասեր՝ ճարպը չափելու համար:

Բուժում OSFED-ի համար

OSFED-ի դեպքում վերականգնումը հնարավոր է: Դրա բուժումը խիստ անհատական է՝ հիմնված հստակ ախտորոշման վրա, իսկ բուժող թիմն օգտագործում է հաջողություն գրանցած, ապացուցված բուժման մեթոդներ, ինչպիսիք են հոգեթերապիա (Կոգնիտիվ վարքաբանական թերապիա /ԿՎԹ, Միջանձնային հոգեթերապիա), հաճախ նաև դեղորայքային բուժում։

Առողջապահության ոլորտի մասնագետներ, որոնք կարող են ներգրավվել բուժման մեջ.

  • Հոգեբույժ

  • Հոգեբան

  • Դիետոլոգ

  • Ընտանեկան թերապևտ

  • Սոցիալական աշխատող

bottom of page