top of page
photo1715426758_edited_edited_edited_edited.jpg

ARFID

Avoidant/Restrictive Food Intake Disorder (ARFID)-ը՝ խուսափող/սահմանափակող սննդի ընդունման խանգարումը նոր ի հայտ եկած սննդային խանգարում է, որը հատկապես տարածված է երեխաների մոտ, չնայած նրան, որ տարիքային սահմանափակումներ չկան: Այն պայմանավորված չէ սեփական մարմնի հանդեպ դժգոհությամբ կամ վատ կարծիք ունենալով: Այս ախտորոշմամբ երեխաները չեն ձգտում ունենալ իդեալական մարմին, որը բնորոշ է այլ սննդային խանգարումներին: ARFID-ով երեխաները հիմնականում խուսափում են տարբեր տեսակի ուտելիքներից, ինչն առաջացնում է անհանգստության զգացում: 

photo1715012395-2_edited.png

Ախտանշաններ

  • Առողջությանը վնասակար քիչ քանակով սննդի ընդունում

  • Արագ կշտանում են և դժվարանում են ավել ուտել

  • Սնվելը համարում են պարտականություն/աշխատանք

  • Հիմնականում նույն տեսակի, գույնի ուտելիքով են սնվում

  • Որոշ երեխաներ չափազանց ընտրողական են ուտելիքի հանդեպ, որի պատճառով նրանք կարող են սուր բացասական արձագանք ունենալ սննդի հոտերին, համերին, տեքստուրային կամ գույներին: Նրանք կարող են խիստ վախենալ նոր մթերքներից, (նեոֆոբիա) և վախենում են անծանոթ սննդի հետ կապված բացասական փորձից կամ սնունդ ընդունելու հետևանքներից: Օրինակ մտածում են, որ այս կամ այն սնունդն ընդունելուց կարող են խեղդվել կամ իրենց վատ զգալ: Այդ իսկ պատճառով կարող են չափազանց ուշադիր լինել լավ ծամելուն և զգուշությամբ կուլ տալուն:

  • Ուտելիքի հանդեպ հետաքրքրության կորուստ         

Ի տարբերություն այլ սննդային խանգարումների, որոնց դեպքում մարմնի պատկերի հետ կապված մտահոգությունները կամ քաշը վերահսկելու ցանկությունը կարող են լինել հիմնական դրդապատճառ, ARFID-ը հաճախ բնութագրվում է սննդի կամ ուտելու նկատմամբ հետաքրքրության պակասով: Սննդի հանդեպ հետաքրքրության կորուստը և ախորժակի պակասը տարբեր երևույթներ են. ուտելիքի հանդեպ հետաքրքրության կորուստը ARFID սննդային խանգարման երկարաժամկետ ախտանշան է, իսկ ախորժակի կորուստը կարճաժամկետ, ժամանակավոր երևույթ է: 

Վտանգներ/ հետևանքներ

  • Քաշի կորուստ

  • բավարար քանակությամբ վիտամինների, հանքանյութերի և սպիտակուցների պակաս

  • խողովակային կերակրման և սննդային հավելումների անհրաժեշտություն

  • վատ աճ

  • սեռական հասունացման ուշացում, հետաձգում

  • արյան ցածր ճնշման պատճառով գլխապտույտ և ուշագնացություն

  • Սրտի աշխատանքի դանդաղեցում

  • ջրազրկում

  • ոսկորների (օստեոպորոզ) և մկանների թուլացում

  • Դաշտանային ցիկլի դադարեցում (ամենորեա)

Այս ախտորոշմամբ մարդիկ հիմնականում սնվում են իրենց նախընտրած մթերքների սահմանափակ տեսականու շրջանակում, ինչը կարող է խափանել նորմալ աճը և հանգեցնել մի շարք առողջական խնդիրների:

Ոչ բավարար սնվելու կամ ոչ ճիշտ սնունդ օգտագործելու պատճառով անհատի օրգանիզմը կարող է բավարար վիտամիններ և սննդանյութեր չստանալ, ինչը կարող է հանգեցնել առողջական խնդիրների: Օրինակ` սննդի միջոցով երկաթ չստանալու դեպքում հնարավոր է ձեռք բերել անեմիա / սակավարունություն/ հիվանդությունը:

Ում շրջանում  է առավել տարածված

ARFID-ը ավելի շատ հանդիպում է արական սեռի ներկայացուցիչների՝ հատկապես երիտասարդների մոտ: Ուղեկցող բժշկական կամ հոգեբուժական խանգարումներ ունեցող մարդիկ ավելի հակված են ARFID ձեռք բերելուն: 

Բուժում

Այս սննդային խանգարումը կարելի է բուժել սննդաբանների, բժիշկների և հոգեթերապևտների օգնությամբ, որոնք մասնագիտացված են սննդային խանգարումների հարցում: Որոշ երեխաներ հնարավոր է նաև, որ կարիք ունենան խողովակով կերակրման՝ իրենց անհրաժեշտ կալորիաներն ու վիտամինները ստանալու համար:

Աշխատելով մասնագիտացված դիետոլոգի կամ սննդաբանի հետ՝ աստիճանաբար բարելավվում է նրանց սննդի ընդունումը և ընդլայնվում՝  ընդունելի սննդի ցանկը: Սա հաճախ ներառում է <<բացահայտման>>  թերապիա, որտեղ անհատը աստիճանաբար հաղթահարելով վախը փորձում է իր սննդակարգում ներառել տվյալ մթերքը։ 

Հնարավոր պատճառները

ARFID-ի առաջացման ճշգրիտ պատճառը հայտնի չէ: Շատ փորձագետներ կարծում են, որ այն կարող է առաջանալ երեխայի խառնվածքի, գեների և այլ հրահրող իրադարձությունների  (օրինակ՝ խեղդվել) համադրության արդյունքում: ARFID ունեցող որոշ երեխաներ կարող են ունենալ նաև գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսային հիվանդություն (GERD), էոզինոֆիլային էզոֆագիտ, ալերգիա, որոնք կարող են հանգեցնել սնման հետ կապված խնդիրների: 

 

ARFID ունեցող երեխաներն ավելի հավանական է, որ ունենան.

 

  • անհանգստություն կամ օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում (OCD)

  • աուտիզմի սպեկտրի խանգարում կամ ուշադրության դեֆիցիտի խանգարում (ADHD)

  • խնդիրներ տանը և դպրոցում՝ կապված նրանց ուտելու սովորությունների հետ

bottom of page