
Սննդային վարքի խանգարումներ
Ի՞նչ են սննդային վարքի խանգարումները
Սննդային վարքի խանգարումները սնման պրոցեսի հետ կապված հոգեկան խանգարումներ են, որոնք կարող են վնասել ֆիզիկական և հոգեկան առողջությունը: Այս ախտորոշումամբ մարդկանց հատուկ է մարմնի արտաքին տեսքի անառողջ իդեալականացումը, որի ց անվերահսկելի կախվածության պատճառով մարդիկ տառապում են քաշի կտրուկ փոփոխություններից: Սննդային վարքի խանգարումների առավել տարածված տեսակներն են նյարդային անորեքսիան, նյարդային բուլիմիան և գերսնումը։
Նյարդային Անորեքսիա
Նյարդային անորեքսիան վարքագծային խանգարում է, որը բնութագրվում է գիրանալու ուժեղ վախով, ինչը հանգեցնում է սննդի ընդունման խիստ սահմանափակումների և հաճախ քաշի կտրուկ կորստի: Նյարդային անորեքսիան ուղեկցվում է մարմնի քաշի ոչ ճիշտ պատկերացումներով (կարծում են, որ ունեն ավելորդ քաշ, մինչդեռ իրականում թերքաշ են)։
Նյարդային
Բուլիմիա
Նյարդային բուլիմիան հոգեբանական խանգարում է, որը բնութագրվում է կարճ ժամանակահատվածում մեծ քանակությամբ սննդի օգտագործմամբ, ինչը հաճախ անվերահսկելի է անհատի կողմից: Նյարդային բուլիմիայի հաջորդ փուլը կլանված սննդի դուրս բերումն է օրգանիզմից փսխման, չափից ավելի ֆիզիկական վարժությունների կատարման կամ ծոմ պահելու միջոցով:
Գերսնման խանգարում
Գերսնումը իրենից ներկայացնում է կարճ ժամանակահատվածում մեծ քանակությամբ սննդի անվերահսկելի օգտագործում: Ի տարբերություն բուլիմիայի, գերսնման դեպքում սնվելու պրոցեսին չի հաջորդում փսխումը, հետևաբար ավելորդ սնունդը մնում է օրգանիզմում ՝ առաջացնելով չափից շատ քաշ կամ գիրություն։
Սահմանափակող սննդի ընդունման խանգարում (ARFID)
Խուսափող սննդի ընդունման խանգարումը տարածված է երեխաների մոտ, չնայած նրան, որ տարիքային սահմանափակումներ չկան: Նման խանգարում ունեցող մարդիկ սնվելը համարում են պարտականություն, ուտելիքի ընդունումը քիչ է, քանի որ բացակայում է դրա հանդեպ հետաքրքրությունը։ Հաճախ առաջնորդվում է ընտրողականությամբ և այլ ուտելիքների սուր բացառմամբ։
Այլ հստակեցված սննդային վարքի խանգարում (OSFED)
Այլ սննդային վարքի խանգարումները ընդգրկում են նյարդային անորեքսիա, նյարդային բուլիմիա և գերսնում, սակայն առանձին կաղապարի մեջ չեն տեղավորվում։ Կարող են ունենալ ախտանիշներ, որոնք բնորոշ են որևէ խանգարման, և ախտանիշներ՝ բնորոշ այլ խանգարման։