Մեր մասին
«Այբ» դպրոցում 2015 թվականից ուսուցանվում է նախագծային ուսումնառություն, որը նոր կրթական մոդել է ՝ հիմնված «սովորել անելով» սկզբունքի վրա։
Այս ծրագրի շրջանակում աշակերտները կազմում են թիմեր (ՆՈՒ ակումբներ) և իրականացնում մեծածավալ, երկարաժամկետ նախագծեր, որոնք ուղղված են իրական համայնքային խնդիրների լուծմանը։
Բժշկագիտական հետազոտությունների ակումբը գործում է արդեն 2 տարի է և այս տարի ուսումնասիրելով սննդային խանգարումները աշխատել ենք <<Հայելի>> նախագծի շուրջ:
Մեր մասին
Գիտակցելով, որ ՀՀ-ում շատ մեծ է սննդային վարքի խանգարումների մասին ռեսուրսների և աջակցության անհրաժեշտությունը՝ մենք ձեռնամուխ եղանք մի առաքելության ՝ ստեղծել կայք, որը կօգներ անհատներին լինել տեղեկացված սննդային վարքի խանգարումների վերաբերյալ և անհրաժեշտության դեպքում գտնել համապատասխան մասնագետի՝ խնդրին լուծում տալու համար:
Ինչպես պարզ դարձավ մեր հետազոտությունից, սննդային վարքի խանգարումները մեծ արագությամբ զարգանում են և բավականին տարածված են ողջ աշխարհում, այս աճը չի վրիպել նաև ՀՀ-ի ցուցանիշներից: Հետևաբար շատ կարևոր ենք համարում ժամանակին բարձրաձայնել այս խնդրի մասին և իրազեկել սննդային վարքի խանգարումները հասարակության հատկապես թիրախային շերտերում: Նման միջոցառումների իրականացումը կբարձրացնի տեղեկացվածությունը, ինչպես նաև կնպաստի բուժման ավելի արդյունավետ գործընթացին:
«Հայելի» նախագծի շրջանակներում պատրաստել ենք կայք, որտեղ կգտնեք տեղեկություն սննդային վարքի խանգարումների, դրանց բուժման, հետաքրքիր փաստերի վերաբերյալ: Մեր գլխավոր նպատակն է իրազեկել սննդային վարքի խանգարումները հատկապես դեռահասների շրջանում , քանի որ ՀՀ-ում, նաև ողջ աշխարհում սննդային վարքի խանգարումները առավել տարածված են 15-20 տարեկան անհատների շրջաններում:
Ամփոփելով՝ մենք՝ «Այբ» դպրոցի Բժշկական հետազոտությունների նախագծերի ակումբը, «Հայելի» նախագծի միջոցով բարձրաձայնել ենէ ՀՀ-ում սննդային խանգարումների աճող խնդրին: Կենտրոնանալով կրթության և իրազեկման վրա, հատկապես դեռահասների շրջանում, մենք ստեղծել ենք արժեքավոր ռեսուրս վեբկայքի տեսքով՝ սննդային վարքագծի խանգարումներից տուժածներին տեղեկատվություն և աջակցություն տրամադրելու համար: Մեր ջանքերը նպատակ ունեն ոչ միայն տեղեկացնելու, այլ նաև ստեղծելու մի համայնք, որը հասկանում և արդյունավետորեն լուծում է այս հրատապ առողջապահական խնդիրը: