Վիճակագրություն
Ընդհանուր վիճակագրություն
-
Մոտավոր հաշվարկներով ԱՄՆ բնակչության 9%-ը կամ 28,8 միլիոն ամերիկացիները կյանքի ընթացքում կունենան ուտելու խանգարումներ:
-
Սննդային վարքի խանգարումների ընդհանուր տարածվածությունը ողջ կյանքի ընթացքում գնահատվում է 8,60% կանանց շրջանում և 4,07% տղամարդկանց շրջանում:
-
Սննդային վարքի խանգարումների համաշխարհային տարածվածությունը 2000-ից 2018 թվականներին աճել է 3,5%-ից մինչև 7,8%:
-
Կանանց 15%-ը տառապում է ուտելու խանգարումից մինչև 40-50 տարեկանը, սակայն միայն 27%-ն է ստանում որևէ բուժում դրա համար:
-
Ամերիկյան շտապ օգնության սենյակից միջինում չափահաս հիվանդների 16%-ը ունեցել է սննդային վարքի խանգարում:
-
Ամեն տարի 10,200 մահ սնվելու խանգարման անմիջական հետևանք է, այսինքն՝ յուրաքանչյուր 52 րոպեն մեկ մահ:
-
սննդային վարքի խանգարումներով տառապողները 11 անգամ ավելի շատ են փորձում ինքնասպանության փորձեր կատարել, քան իրենց հասակակիցները՝ առանց ուտելու խանգարման ախտանիշների:
-
Սննդառության խանգարումներ ունեցող մարդկանց ավելի քան 70%-ն ունի նաև այլ հիվանդություններ, առավել հաճախ՝ անհանգստություն և տրամադրության խանգարումներ:
-
Պրոֆեսիոնալ մարզիկների մոտ առավել հաճախ են հանդիպում սննդային վարքի խանգարումները, սակայն դրանք ավելի բարդ են բացահայտվում վերջիններիս ապրելակերպի պատճառով:
-
Երեխաների և դեռահասների 22%-ն ունի անառողջ սնվելու վարքագիծ, որը կարող է հանգեցնել սննդային վարքի խանգարման:
-
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ 15-ամյա աղջիկների 8%-ը խիստ դիետա է պահում, և սննդային վարքի խանգարման զարգացման ռիսկը 18 անգամ ավելի մեծ է, քան նրա հասակակիցների մոտ, ովքեր դիետա չեն պահում:
-
Անչափահաս աղջիկների մոտ 12%-ի մոտ սնվելու խանգարում կա:
-
Թեև սահմանափակ հետազոտություններ կան Խուսափող սննդի ընդունման սահմանափակող խանգարման (ARFID) տարածվածության վերաբերյալ, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ընդհանուր բնակչության երեխաների և մեծահասակների 0,5%-5%-ն ունի այդ խանգարումը:
-
Ուսանողների շրջանում սննդային վարքի խանգարման ռիսկը զգալիորեն աճել է՝ 13 տոկոսով 2013-ից մինչև 2020/2021 թվականները:
Ստատիստիկա ըստ Սեռի
-
2001-2004 թվականներին ԱՄՆ-ում սննդային վարքի խանգարումները ավելի տարածված են եղել երիտասարդ կանանց շրջանում (3,8%), քան տղամարդկանց (1,5%): (Journal of the American Academy of Child and Adolescent Psychiatry, 2010)
-
Անորեքսիա ունեցողների մեկ քառորդը տղամարդիկ են: Տղամարդկանց մոտ մահանալու ռիսկը մեծանում է, քանի որ նրանք ախտորոշվում են շատ ավելի ուշ, քան կանայք: Սա կարող է մասամբ պայմանավորված լինել այն սխալ պատկերացմամբ, որ տղամարդիկ ուտելու խանգարումներ չեն ունենում: (Eating Disorders Resource Catalogue, 2014)
Ստատիստիկա ըստ տարիքի
-
Աշխարհում 50 տարեկանից բարձր կանանց 13%-ի մոտ նկատվում է ուտելու խանգարված վարքագիծ: (International Journal of Eating Disorders, 2012)
-
Սննդային վարքի խանգարման առաջացման միջին տարիքը 21 տարեկանն է շատակերության խանգարման դեպքում և 18 տարեկանը անորեքսիայի և բուլիմիայի դեպքում: (Journal of the American Academy of Child and Adolescent Psychiatry, 2010)
-
2001-2004 թվականների դրությամբ ԱՄՆ-ում ուտելու խանգարումների տարածվածությունը դեռահասների շրջանում կազմում էր 2,7%:(Journal of the American Academy of Child and Adolescent Psychiatry, 2010)