
Մեդիա
Լյուսի Հովակիմյան

Լյուսի Հովակիմյանը Երևանի պետական բժշկական համալսարանի գաստրոէնտերոլոգիայի և լյարդաբանության ամբիոնի օրդինատոր բժիշկ է, ինչպես նաև որակյալ ֆիթնես մարզիչ: Լյուսին հաճախ ներկայացնում է առաջին բուժօգնության մասին տարբեր կազմակերպություններում/ասոցացիաներում: Լյուսին 2023թ. Ամռանը մասնակցել է ՀԲԸՄ կազմակերպության կողմից իրականացվող Global Leadership Program-ին, որի շրջանակներում 2 ամիս մեծ փորձառություն և գիտելիքներ է ձեռք բերել ԱՄՆ Բոստոն քաղաքի Tufts Medical Center-ի գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի բաժանմունքում:Ես դիտորդ էի Թաֆթս բժշկական կենտրոնի գաստրոէնտերոլոգիայի և լյարդաբանության բաժանմունքում և պրակտիկանտ ՀԲԸՄ Գլոբալ Առաջնորդության Ծրագրում 2023 թվականի հունիսից մինչև օգոստոս:
2020 թվականին Արցախյան պատերազմի ժամանակ որպես կամավոր աշխատանքի եմ անցել առողջապահության նախարարությունում որպես բժշկի օգնական։
Լիդիա Այվազյան

Լիդիա Այվազյանը սննդաբան, բժիշկ-դիետոլոգ է: 2006-2013 թվականներին ստանալով ակադեմիական կրթություն Երևանի Պետական Բժշկական համալսարանում և ձեռք բերելով մեծ փորձ հիմնադրել է Ռեբալանս քլինիքը: Լիդիան 2014-16 թվականներին սովորել և աշխատել է Ռուսաստանի Դաշնությունում (Клиника НИИ Питания РАМН): Լիդիան իր ներդրումն ունի առողջության մասին բազմաթիվ հրապարակումներում՝ կիսվելով սննդի և առողջության հետ կապված տարբեր թեմաների վերաբերյալ իր պատկերացումներով: Նա նաև պահանջված խոսնակ է առողջապահական սեմինարների և կոնֆերանսների ժամանակ, որտեղ կրթում է հասարակությանը և առողջապահության այլ մասնագետներին սննդի ոլորտում վերջին միտումների և հետազոտությունների վերաբերյալ:
Տաթևիկ Աբրահամյան

Տաթևիկ Աբրահամյանը հոգեբան է, մասնագիտացած է կրթության և զարգացման հոգեբանության մեջ։ Ներկայումս նա աշխատում է որպես Հայաստանի EMDR հոգեթերապևտների ասոցիացիայի տեղեկատվական քարտուղար: Տաթրիկը նաև մանկական և կրթական հոգեբանների հայկական ասոցիացիայի և Sunwing կազմակերպությունների համահիմնադիրներից է: Բացի այդ, նա աշխատում է որպես Ծրագրի օգնական UniGrowth զարգացման կենտրոնում և դասախոսում է Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ):
Տաթևիկը մասնագիտական կրթություն ստացելէ ԵՊՀ համալսարանում, ինչպես նաև 2018 թվականին իր թեկնածուական հետազոտությունն է ավարտել Յաշիի «Alexandru Ioan Cuza» համալսարանում:
Տաթևիկի ներդրումը հոգեբանության ոլորտում զգալի է Հայաստանում, ինչը կենտրոնանում է հոգեբանական պրակտիկայի առաջմղման, հոգեկան առողջության իրազեկման խթանման և կրթական աջակցության վրա:
Աիդա Խզրտյան
