Ռեբալանս քլինիք
Սննդային վարքի խանգարումների բուժման (նյարդային անորեքսիա, նյարդային բուլիմիա անկառավարելի սննդընդունման նոպայանման խանգարում) համար Ռեբալանսի թիմում աշխատում են՝
• Հոգեկան առողջության մասնագետ՝ հոգեբույժ, հոգեբան
• Բժիշկ-դիետոլոգ
• Ընդհանուր պրակտիկայի բժիշկ
Հոգեկան առողջության մասնագետը, ով կոորդինացնում է բուժող թիմի աշխատանքը, կազմակերպում է հոգեթերապիան, որը անկյունաքարային դեր ունի բուժման ընթացքում: Ընդհանուր առմամբ, հոգեթերապիան հիմնականում կենտրոնանում է սննդային վարքի խանգարման ճանաչման ու վարքագծի վրա, ինչպես նաև անդրադառնում է աֆեկտիվ խնդիրներին, հարաբերություններին և հիմքում ընկած խնդիրներին, որոնք կարող են առաջացնել սննդային վարքի խանգարում:
Բուժող հոգեբույժն անհրաժեշտության դեպքում նշանակում է դեղորայքային բուժում:
Պետք է նշել, որ ՍՎԽ-ների դեպքում չկա հատուկ դեղորայք, բուժումն ընտրվում է անհատապես այլ խնդիրների լուծման համար (օրինակ, դեպրեսիայի, տագնապի, կպչուն մտքերի և գործողությունների համար)։
Ռեբալանսում մասնագետներն անցկացնում են հոգեթերապիայի տարբերակներ, որոնց արդյունավետությունն ապացուցված է:
Դրանցից են՝
• Կոգնիտիվ վարքաբանական թերապիա /ԿՎԹ CBT
• Միջանձնային հոգեթերապիա