Ինչպես
աջակցել
Ինչպե՞ս աջակցել սննդային վարքի խանգարում ունեցող մարդկանց
Սննդային խանգարումների ամեաարդյունավետ բուժումը բժշկի օգնությամբ կամ մասնագետի մոտ հոգեթերապիաներ անցնելն է: Այնուամենայնիվ, սրան զուգահեռ կարևոր է նաև սննդային խանգարում ունեցող մարդկանց հանդեպ ցուցաբերել աջակցություն և հնարավորինս խրախուսել, որպեսզի բուժումը հնարավորինս արագ լինի: Սա կարող է ցուցաբերվել ուղղակի լսող ու հասկացող անձ լինելուց մինչև նրանց սուպերմարկետ ուղեկցողը և սննդի ընդունումից հետո քաջալերողը: Ահա, մի քանի խորհուրդ, ըստ որոնց կարող եք հոգ տանել Ձեր ծանոթների կամ հարազատների համար:
-
Կրթեք ինքներդ ձեզ
Ուսումնասիրեք սննդային խանգարումները, դրանց տարբեր տեսակները, ախտանիշները և առկա բուժման տարբերակները: Սա կօգնի ձեզ ավելի լավ հասկանալ, թե ինչի միջով է անցնում Ձեր սիրելին և ինչպես կարող եք արդյունավետորեն աջակցել նրան: Հիշեք, որ պետք չէ սննդային խանգարում ունեցող մարդուն համեմատել ուրիշ մարդկանց հետ կամ անտեղի մեկնաբանություններ թողնել վերջիններիս արտաքին տեսքի, հատկապես քաշի վերաբերյալ:
-
Լսեք առանց քննադատելու
Ստեղծեք հաճելի և ոչ լարված միջավայր Ձեր սիրելիի համար, որպեսզի վերջինս իր զգացմունքներն ու փորձառությունները ազատ արտահայտելու հնարավորություն ունենա: Լսեք ակտիվորեն և կարեկցանքով՝ առանց ավելորդ խորհուրդներ կամ քննադատություն առաջարկելու:
-
Կարևորեք նրա զգացմունքները
Թույլ տվեք Ձեր սիրելիին իմանալ, որ իր զգացմունքները վավեր են և նշանակալի, և որ Դուք պատրաստ եք աջակցելու նրանց: Խուսափեք նվազագույնի հասցնել նրանց պայքարը կամ փորձել նրանց փոխարեն լուծել իրենց խնդիրները:
-
Տրամադրեք ժամանակ, լսեք նրանց և խուսափեք խորհուրդներ տալուց կամ քննադատելուց
Դա կարող է դժվար լինել, երբ Դուք համաձայն չեք, թե ինչ են նրանք ասում իրենց մասին և ինչ են ուտում: Հիշեք, պարտադիր չէ, որ Դուք իմանաք բոլոր պատասխանները: Կարևոր է միայն համոզվել, որ նրանք գիտեն, որ Դուք իրենց կողքին եք: Սա հատկապես օգտակար և ճիշտ վարք է, երբ թվում է, թե Ձեր ընկերը կամ բարեկամը մերժում է Ձեր բարեկամությունը, օգնությունն ու աջակցությունը:
-
Խրախուսեք մասնագիտական օգնություն
Խրախուսեք Ձեր սիրելիին մասնագիտական օգնություն ստանալ թերապևտից, խորհրդատուից կամ բժշկից, որը մասնագիտացած է սննդային խանգարումների մեջ: Առաջարկեք օգնել նրանց հետազոտել բուժման տարբերակները և եթե զգում եք, որ նրանք արդեն պատրաստ են, ուղեկցեք մասնագետների հետ հանդիպումներին:
-
Առաջարկեք գործնական աջակցություն
Օգնեք Ձեր սիրելիին գործնական պարզ առաջադրանքներով, ինչպիսիք են սնվելու պլանավորումը, մթերային գնումները կամ կերակուր պատրաստելը: Առաջարկեք նրանց ուղեկցել սնունդ ներառող սոցիալական միջոցառումներին, եթե նրանք անհանգստանում են դրա համար:
-
Կենտրոնացեք առողջության վրա, ոչ թե արտաքին տեսքի վրա
Խոսակցությունները քաշից և արտաքինից շեղեք դեպի առողջություն և բարեկեցություն: Խրախուսեք ֆիզիկական և մտավոր առողջությանը նպաստող գործողությունները, ինչպիսիք են վարժությունները, հանգստի տեխնիկան և ինքնասպասարկման (self-care) պրակտիկաները:
-
Եղեք համբերատար և աջակցող
Սննդային խանգարումից վերականգնումը երկար և դժվար գործընթաց է: Եղեք համբերատար Ձեր սիրելիի նկատմամբ և առաջարկեք նրան հետևողական աջակցություն այս խանգարումը հաղթահարելու ճանապարհին: Տոնեք նրա առաջընթացը, անկախ նրանից, թե որքան փոքր է, և հիշեցրեք նրան, որ Դուք ամեն քայլափոխի նրա կողքին եք:
-
Փորձեք ավելի շատ ներառել նրանց ամենօրյա զբաղմունքների մեջ
Նրանք կարող են չցանկանալ տանից դուրս գալ, մեկուսանալ կամ ամենօրյա զբաղմունքների մեջ չներգրավվել, բայց շարունակեք փորձել խոսել նրանց հետ և ներառել նրանց: Նույնիսկ եթե չմիանան, նրանք դեռ կցանկանան, որ իրենց հարցնեն, իրենց մասին հոգատարություն ցուցաբերեն ու հետաքրքրվեն իրենց վիճակով: Դա նրանց կստիպի գնահատված և կարևոր զգալ:
-
Հոգ տարեք Ձեր մասին
Սննդային խանգարում ունեցող մարդուն աջակցելը կարող է Ձեզ էմոցիոնալ հյուծել: Համոզվեք, որ կարրևորում եք նաև Ձեր սեփական ինքնասպասարկումը և օգնության կարիքի դեպքում դիմեք ընկերներին, ընտանիքին կամ թերապևտին: