top of page

Գերսնում

Գերսնումը հոգեբանական և սննդային խանգարում է, որին բնորոշ են հաճախ սննդի մեծ քանակի ընդունումը կարճ ժամանակահատվածում, որին հետևում են մեղավորության, տհաճության և ամոթի զգացմնունքները։ Գերսնումից տառապող մարդիկ հաճախ ուտում են ավելի արագ, նույնիսկ երբ կուշտեն ՝ մինչև ֆիզիկապես անհարմար զգալու կետը։ Ի տարբերություն բուլիմիայի ՝ գերսնումից տառապող մարդիկ չեն ձգտում հանել «ավելորդ» սնունդը մարմնից, օրինակ ՝ փսխման միջոցով, ինչը կարող է բերել քաշի ավելանալուն։

Ախտանշաններ

Գերսնումը առաջին հերթին բնորոշվում է հաճախակի շատակերությամբ, որը իրենից ենթադրում է սննդի մեծ քանակի ընդունում կարճ ժամանակահատվածում։ Այս խանգարումը ունեցող մարդկանց հաճախ թվում է, որ իրենք չեն կարողանում կառավարել իրենց ուտելու ցանկությունը, և դրա արդյունքում իրենք նույնիսկ կուշտ լինելու դեպքում շարունակում են ուտել։ Շատակերության դրվագից հետո այս մարդիկ նաև զգում են ուժեղ մեղավորության և ամոթի զգացում։

Որո՞նք են գերսնման խանգարման պատճառները

Թեև գերսնման ուղղակի պատճառները հայտնի չեն, մի շարք հանգամանքներ նպաստում են խանգարման ձևավորմանը։ Օրինակ ՝ գերսնումից և այլ սննդային խանգարումներից կամ այլ հոգեբանկան խանգարումներից տառապող ընտանիքի անդամներ ունեցող անհատները սննդային խանգարում ձևավորելու ավելի բարձր ռիսկի տակ են: Ցածր ինքնագնահատականը, սեփական մարմնի հետ անհաշտությունը, սոցիալական ճնշումը, սթրեսը, հոգեբանական տրավման և բռնությունը բոլորը կարող են նպաստել գերսնմանզարգացմանը։

Ինչպե՞ս են բուժում գերսնումը

Բուժումը իրականացվում է հիմնականում Cognitive Behavioral Therapy (CBT)-ի  ՝ Ճանաչողական վարքային թերապիայի միջոցով, որի ժամանակ թիրախավորվում է անհատի ՝ սեփական վնասակար վարքագծերի հաղթահարումը և կարող է տեղի ունենալ ոչ միայն անհատական, այլև խմբային ձևաչափերով։ Երբեմն կիրառվում են նաև ընտանեկան և դիալեկտային վարքային թերապիաները։ Դիետոլոգների և սննդաբանների հետ հանդիպումները և հակադեպրեսսանտները նույնպես կիրառվում են բուժման մեջ։

Այսպիսով՝ 

Գերսնումը վարքագծային խանգարում է որը կարող է ֆիզիկապես և հոգեբանորեն ազդել անհատի վրա։ Գերսնումից տառապող մարդկանց 25%-ը սուիցիդալ մտքերից է տառապում, ուստի ժամանակին շատակերության դեմ պայքարը սկսելը չափազանց կարևոր է դրանից բուժվելու և Ձեր առողջությունը բարելավելու համար։ Եթե կասկածում եք, որ Դուք, կամ Ձեզ ծանոթ ինչ-որ մեկը ունի գերսնման խանգարում, համապատասխան մասնագետի հետ կապի հաստատումը առաջին քայլն է դրանից ազատվելու համար։

bottom of page