Նյարդային բուլիմիա
Բուլիմիան (Նյարդային բուլիմիա) սննդային խանգարման տեսակ է, որին բնորոշ են շատակերությունը, և դրան հաջորդող սննդից ազատվելու գործընթացը, կամ «մաքրումը» (purging), որը կարող է իրականացվել փսխման, լուծողական դեղամիջոցների օգտատործման, կամ ինտենսիվ ֆիզիկական աշխատանքի միջոցով։
Ախտանշաններ
-
Շատակերության էպիզոդը
Բուլիմիայի գլխավոր հատկանիշը շատակերություն-մաքրում ցիկլն է (binge purge cycle): Շատակերության էպիզոդները իրենցից ենթադրում են կարճ ժամանակի ընթացքում (օրինակ 2 ժամ) սննդի մեծ քանակի ընդունում, որը նորմալ չէր համարվի սովորական մարդու համար։ Շատակերության էպիզոդների ժամանակ անհատը հաճախ զգում է, որ չի կարողանում կառավարել իր շատակերությունը։ Բուլիմիայով տառապողների մոտ նաև նկատվում է ամոթի զգացում իրենց շատակերության վերաբերյալ, ուստի հաճախ այդ էպիզոդները թաքուն են տեղի ունենում։ Շատակերությունը կարող է տարբեր պատճառներով սկսել, ինչպես օրինակ լարվածություն, բացասական զգացմունքներ, ինչպես նաև պարապությունից։
-
«Մաքրումը» / Purging
Քանի որ բուլիմիայով տառապող մարդիկ ունեն գիրանալու ծայրահեղ վախ, շատակերությունից հետո նրանք փորձում են «ազատվել/մաքրվել» ընդունված սննդից, որպեսզի քաշ չհավաքեն։ Սննդից մաքրումը իրականացվում է տարբեր միջոցներով։ Սննդից ազատվելու ամենատարածված միջոցը փսխումն է, որը կարող է բերել քայքայված մատների մաշկի, քայքայված ատամների, չոր/դեղնած տեսք ունեցող մաշկի, թափվող մազերի, ինչպես նաև կերակրափողի վնասվածության։ Օրինակ ՝ մարդիկ ովքեր սնվելուց հետո հաճախ սանհանգույցն են այցելում, թաքուն փսխելու համար հնարավոր է, որ տառապում են բուլիմիայից։ Տարածված են նաև լուծողական դեղամիջոցների օգտագործումը, fasting-ը, ինչպես նաև ինտենսիվ ֆիզիկական աշխատանքը։
-
Ինքնագնահատականի հետ կապված խնդիրներ
Բուլիմիայով տառապող մարդիկ, նման անորեքսիայից տառապող մարդկանց, ունեն գիրանալու ծայրահեղ վախ։ Թեև բուլիմիյա ունեցող մարդկանց մեծամասնության քաշը նորմայի սահմաններում է, իրենք իրենց ինքնագնահատականը հաճախ կապում են իրենց քաշի և մարմնի տեսքի հետ և ունեն նիհարելու մեծ ցանկություն։
Վտանգները
Թեև բուլիմիայով տառապող մարդկանց քաշը հաճախ նորմայի սահմաններում է, բուլիմիան կարող է բերել մի շարք առողջական խնդիրների։ Դաշտանային անկակնոնությունը տարածված է կանանց մոտ։ Մահացու կարող են լինել սրտի առիթմիան ինչպես նաև աղիքային խանգարումները։
Հնարավոր պատճառները
Սննդային խանգարումները հաճախ չեն ունենում որևէ հստակ պատճառ, և հիմնականում տարբեր գենետիկ և շրջակա միջավայրից կախված հանգամանքների արդյունքն են։ Համացանցում որոշ մարմնի տեսակ ունենալու ճնշումը, սթրեսը, կառավարման զգացման կորուստը, ինչպես նաև սննդային խանգարում ունեցող հարազատներ ունենալը կարող է մեծացնել սննդային խանգարում ձևավորելու հավանականությունը։
Բուժում
Բուժումն ընդհանուր առմամբ ենթադրում է թիմային մոտեցում՝ հիվանդի, հիվանդի ընտանիքի, առաջնային բուժաշխատողի, հոգեկան առողջության մասնագետի և երբեմն դիետոլոգի մասնակցությամբ, ով գիտի, թե ինչպես բուժել սննդային վարքագծի խանգարումները:
Բուժումը հաճախ ներառում է հոգեթերապիա, գրանցված դիետոլոգների հետ համագործակցություններ, հակադեպրեսսանտներ, ինչպես նաև աջակցության խմբեր(support group):